Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2020, 841 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման նախաբանը «9-րդ կետին համապատասխան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հաշվի առնելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը և 26.1-ին հոդվածի 7-րդ մասը» բառերով.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման դիմումը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկությունները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով՝ ՎԵԲ ծառայության միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: