Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2020, 839 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 752-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 752-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «N 5 հավելվածով» բառերը փոխարինել «N 3 հավելվածով» բառերով.
2) 2-րդ կետում ու N 3 հավելվածում «150,000.0» և «25,000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «140,050.0» և «29,975.0» թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: