21 Մայիսի 2020, 836 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված՝ Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում 2019 թվականին ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող սարքավորումները (այսուհետ` գույք)` 96,249,145.0 դրամ (առանց ԱԱՀ-ի) արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: