Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 809 - Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոխոխություններ կատարելու մասին» ՀՕ-16-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-14-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

հավելված