Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 817 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 856-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 856-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) 1-ի կետում «գնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանին» բառերը փոխարինել «փոխգնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանին» բառերով: