2 Մարտի 2006, 273 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 113-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արևաբույրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.37 հեկտար հողերը, որից` 1.84 հեկտար վարելահող, 0.53 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա: Այդ թվում` 1.84 հեկտար վարելահողը` բնակելի, 0.53 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման համար: