21 Մայիսի 2020, 773 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հարապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1922-Լ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` կազմակերպել մրցույթի նախաորակավորման ընթացակարգի անցկացումը՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելվածում սահմանված նախաորակավորման պահանջները: