Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 765 - Ա

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվներ հետևյալ բաժինների համար՝
1) հարկադիր կատարման օպերատիվ.
2) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն.
3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք.
4) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն.
5) Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն.
6) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ.
7) Երևան քաղաքի Շենգավիթ.
8) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա.
9) ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի.
10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օգտին, դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշիվներում կուտակվող միջոցները տնօրինվում են նույն կետում նշված ստորաբաժանումների ղեկավարների կողմից: