Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 767 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ Հրաժարում՝ հօգուտ պետության մաքսային ընթացակարգով հանձնված՝ 34,152,880.32 դրամ արժեքով արհեստական խոտածածկը՝ պոլիպրոպիլենից, 5,408,827.20 դրամ արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը՝ սպունգանման ծածկույթից, 482,931.00 դրամ արժեքով արհեստական խոտածածկի պլ. ծածկույթը՝ պոլիեթերային նյութերից, 820,982.70 դրամ արժեքով ունիվերսալ սոսինձը (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե գույքի անհատույց փոխանցման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
4. Համաձայն սույն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցված գույքը նվիրել «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին (պետական գրանցման համարը՝ 222.160. 746938):
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:

Արխիվ

2024

2023