Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 744 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նախապայման սահմանելու մասին» N 1922-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում 2020 թվականի ապրիլի 15-ը բառերը փոխարինել 2020 թվականի օգոստոսի 1-ը բառերով.
2) որոշման 4-րդ կետում մեկ բառը փոխարինել վեց բառով.
3) որոշման 5-րդ կետում երկու բառը փոխարինել վեց բառով: