14 Մայիսի 2020, 736 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձր լեռնային կամ սահմանամերձ գյուղական» բառերը.
2) որոշման N 16 հավելվածի`
ա. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 23-րդ կետում «աջակցությունը» բառը փոխարինել «աջակցության առավելագույն արժեքը 1,350.0 հազար դրամ է, որը» բառերով,
գ. 53-րդ կետում «աջակցությունը» բառը փոխարինել «աջակցության առավելագույն արժեքը 1,200.0 հազար դրամ է, որը» բառերով.
3) որոշման N 21 հավելվածի`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքները:»,
բ. 16-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: