Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 740 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բանգլադեշ» բառից հետո լրացնել «Իրան, Պակիստան, Հնդկաստան» բառերով.
2) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ երկրներ» բառերից հետո լրացնել «Հարավային Կորեա» բառերով.
3) 9-րդ կետի «ԱՏԳԱԱ ծածկագիրը» սյունակում «3506990000» ծածկագիրը փոխարինել «3506910000» ծածկագրով: