Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 735 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին ենթակետում «Առաջին» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) երեքին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.».
3) 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
4) 9-րդ ենթակետում «Ղ-Տելեկոմ» բառը փոխարինել «ՎիվաՍել-ՄՏՍ» բառերով.
5) 10-րդ կետում «իրավաբանական անձանց միությունից» բառերը փոխարինել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով՝
«11) մեկին՝ ԱՐԲԵՍ առողջության կենտրոնից.
12) չորսին՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից (համաձայնությամբ):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023