Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 730 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 12-ի N 726-L որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 12-ի N 726-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 հավելված