7 Մայիսի 2020, 721 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 316-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի Ավագ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին N 316-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման 1-ին կետում «1296» թիվը փոխարինել «1153,3» թվով, իսկ «բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ տարածք» բառերից հետո լրացնել «և 401,2 քառ. մետր (284,2 քառ. մետր և 117 քառ. մետր) շենքին հարակից հողատարածք» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գինը՝ 866 200 000 դրամ,
բ. գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ բացված գանձապետական տարանցիկ հաշվին` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը,».
4) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «1296» թիվը փոխարինել «1153,3» թվով, իսկ «(ընդհանուր հողամասի համապատասխան բաժնային սեփականության իրավունքով հանդերձ)» բառերից հետո լրացնել «և 401,2 քառ. մետր (284,2 քառ. մետր և 117 քառ. մետր) շենքին հարակից հողատարածք» բառերով.
5) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությունում «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո ութ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի հունիսի 30-ը» բառերով,
բ. «բ» պարբերությունում «Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության շահագործման փաստագրման ակտի կազմումից հետո 10 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի մայիսի 30-ը» բառերով,
գ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. հիմնական պայմանագրով գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ բացված գանձապետական տարանցիկ հաշվից` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ բացված գանձապետական տարանցիկ հաշվին փոխանցում կատարելու օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում,»: