Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2020, 643 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետի՝
ա. 2-րդ տողում «4» թիվը փոխարինել «5» թվով,
բ. «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «5» թիվը փոխարինել «6» թվով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. 4-րդ տողում «9» թիվը փոխարինել «7» թվով,
բ. «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «13» թիվը փոխարինել «11» թվով: 

Արխիվ

2024

2023