Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 629 - Ա

«ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՕՆՆԻՆԵՆ ՕՅ ԵՎ ԷՆՍՏՈ ՕՅ» (ՖԻՆԼԱՆԴԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2015 թվականի մայիսի 11-ի «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ վարկային համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ի ծրագրի համաձայնագրով (այսուհետ՝ ծրագրի համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» (Consortium Onninen Oy with Ensto Oy) ընկերության միջև 2019 թվականի հունվարի 11-ի «Երևանում LED տիպի լուսավորության համակարգերի մատակարարում և տեղադրում» պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման կապալառու «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերությանը Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև 2019 թվականի հունվարի 11-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված լիցենզավորման ենթակա շինարարության իրականացման գործունեություն՝ տրանսպորտային, էներգետիկ և կապի ոլորտներում։
2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված աշխատանքների շրջանակներում «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը։

 

 

Արխիվ

2024

2023