23 Ապրիլի 2020, 614 - Ա
«ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ԵՎ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հրազդանի մարզային արյան բանկ» (պետական գրանցման համարը՝ 33.140.01205) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 31.140.00604) պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 222.120.00542), «Գյումրու արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 29.140.00663) և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 18.140.00376) փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 264.140.01671):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդն է և պարտավոր է վերակազմակերպման մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող ընկերությունների պարտատերերին:
3. «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միանալուց հետո միացած իրավաբանական անձանց իրավունքները և պարտականություններն անցնելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) կազմակերպել կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) ապահովել «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարման պետական գրանցումը: