Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 615 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 54-Ն ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» N 54-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 6-րդ, 33-րդ կետերում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: