23 Ապրիլի 2020, 613 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 143-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 143-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին» բառերով.
2) 3-րդ ենթակետում «Տիգրան Ուրիխանյանին» բառերը փոխարինել «Նաիրա Զոհրաբյանին» բառերով: