Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 612 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՎԵԼ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 9-Ի ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 9-ի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր