Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 597 - Ն

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) ըստ անհրաժեշտության կատարել ժամանակավոր փոփոխություններ սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների սահմանափակումների և չափավորումների ուղղությամբ` առաջնորդվելով ջրային օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման գերակայության սկզբունքներով.
2) Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում, հիդրոօդերևութաբանական վերլուծության արդյունքում, երաշտի նախապայմանների վերաբերյալ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ջրօգտագործում իրականացնող տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդրած տնտեսությունների վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, ձեռնարկել միջոցառումներ առավել մեծ թվով տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդնելու ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ոռոգման նպատակով ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ արդյունքների մասին՝ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: