Կառավարության որոշումներ

2 Մարտի 2006, 251 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՌԱՆՉՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ռանչպարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 19.3 հեկտար հողերը, որից` 1.3 հեկտար այլ հողեր, 18 հեկտար արոտավայր փոխադրել`

ա) 1.3 հեկտար այլ հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

բ) 18 հեկտար արոտավայրը` ջրային հողերի կատեգորիա` ձկնաբուծական տնտեսություն կազմակերպելու նպատակով:

2. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2 հեկտար այլ հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար:

Արխիվ

2024

2023