16 Ապրիլի 2020, 567 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 750-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի «Գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 750-Ա որոշման 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը» բառերով: