Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 541 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1910-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1910-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 19-րդ տողում «87,300» թիվը փոխարինել «1,746.000» թվով.
2) 23-րդ տողում «3,185.000» թիվը փոխարինել «3,291. 320» թվով.
3) 49-րդ տողում «5,360.000» թիվը փոխարինել «7,149.740» թվով.
4) 58-րդ տողում «11,361. 200» թիվը փոխարինել «17, 260. 898» թվով.
5) «Ընդամենը» տողում «4,629.823.300» թիվը փոխարինել «4,929.925.100» թվով, իսկ «3,427.496.568» թիվը՝ «3,468,201.926» թվով.
6) 148-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 149-155-րդ տողերով.
« 149. Արագածոտն Բյուրական Բյուրականի համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ թիվ 1759-Ն 05.12.2019 թ 13 500 000 13 500 000
150. Գեղարքունիք Գանձակ Գանձակի համայնքի ներհամայնքային փողոցների առկա լուսավորության ցանցի հիմնանորոգում թիվ 1598 -Ն 14.11.2019 թ 9 878 700 9 878 700
151. Գեղարքունիք Լուսակունք Լուսակունքի համայնքի ոռոգման ջրագծի հիմնանորոգում թիվ 1568-Ն 14.11.2019 թ 5 249 900 5 249 900
152. Գեղարքունիք Ճամբարակ Ճամբարակի համայնքի Կալավան, Այգուտ, Դպրաբակ և Ներքին Ճամբարակ բնակավայրերում խաղահրապարակների կառուցում թիվ 1762 -Ն 05.12.2019 թ 9 726 300 2 643 300
153. Սյունիք Սիսիան Սիսիանի համայնքի Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար խճուղուց համայնքային նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգում թիվ 1484-Ն 24.10.2019 թ 84 493200 0
154. Սյունիք Սիսիան Սիսիան քաղաքի Կ. Դեմիրճյանի անվան այգու և Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգում թիվ 1484-Ն 24.10.2019 թ 42 466 200 0
155. Սյունիք Սիսիան Սիսիանի համայնքի ոռոգման համակարգի կառուցում Անգեղակոթ, Բռնակոթ և Որոտնավան բնակավայրերում թիվ 1700-Ն 28.11.2019 թ 134 787 500 0 »:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետարաններին սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում և համապատասխան շինարարական աշխատանքների գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը։