9 Ապրիլի 2020, 533 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1292-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1292-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թթ. միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ».
2) 1.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակում «Ցերեկային այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» բառերը փոխարինել «Այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» բառերով.
3) 2.3-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուղևորափոխադրումներ կազմակերպելու մրցույթներում տրանսպորտային միջոցի` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պայմանի ամրագրում, վարորդների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկման աշխատանքների իրականացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու իրավունքի ապահովում».
4) 2.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծառայություն մատուցող մարմիններում տեսահաղորդակցման համակարգի ներդրմանն ուղղված ծրագրի մշակում, պիլոտ ծրագրի իրականացում».
5) 2.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ ստանալու նպատակով հաղորդակցման իրավունքի ապահովում».
6) 3.1-ին կետի «Ֆինանսավորման չափը և աղբյուրը» սյունակում «Երևան համայնքի բյուջե» բառերը փոխարինել «Համայնքային բյուջե» բառերով».
7) 3.1-ին և 3.12-րդ կետերի «Պատասխանատու կատարողը» սյունակում «ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Համայնքապետարաններ (համաձայնությամբ) Մարզպետարաններ» բառերով.
8) 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.7-րդ, 3.11-րդ, 5.13-րդ, 8.7-րդ և 10.1-ին կետերի «Պատասխանատու կատարողը» սյունակում «Մարզպետարաններ» բառից հետո հանել «(համաձայնությամբ)» բառը.
9) 3.9-րդ կետի «Պատասխանատու կատարողը» սյունակը «Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ» և 3-12-րդ կետերի «Պատասխանատու կատարողը» սյունակը «Երևանի քաղաքապետարան» բառերից հետո լրացնել «(համաձայնությամբ)» բառով.
10) 3.9-րդ կետի «Պատասխանատու կատարողը» սյունակը լրացնել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.
11) 3.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դպրոցներում մատչելի միջավայրի ստեղծում և ըստ գնահատված կարիքի՝ անհրաժեշտ գույքով ապահովում».
12) 4.1-ին կետի «Ֆինանսավորման չափը և աղբյուրը» սյունակը «ՀՀ պետական բյուջե» բառերից հետո լրացնել «/13,527.5 հազ. դրամ/» բառերով.
13) 4.2-րդ կետի «Ֆինանսավորման չափը և աղբյուրը» սյունակը «ՀՀ պետական բյուջե» բառերից հետո լրացնել «/13,000.0 հազ. դրամ/» բառերով.
14) 4.3-րդ կետի «Ֆինանսավորման չափը և աղբյուրը» սյունակում «34,650,0» թիվը փոխարինել «42,840.0» թվով, իսկ «Ակնկալվող արդյունքը» սյունակում «100» թիվը` «50» թվով և «10» թիվը` «5» թվով.
15) 4.4-րդ կետի «Ֆինանսավորման չափը և աղբյուրը» սյունակը «ՀՀ պետական բյուջե» բառերից հետո լրացնել «/16,474.2 հազ. դրամ/» բառերով.
16) 4.5-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակում «35» թիվը փոխարինել «25» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: