Կառավարության որոշումներ

10 Ապրիլի 2020, 525 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 411-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 484- Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 411-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում բժշկական կազմակերպությունում որպես հղի հաշվառված կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող), անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է):»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 484-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հղի կինն այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող), անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ անհատ ձեռնարկատեր» բառերը, իսկ վերջին պարբերությունից հանել «ունեցող» բառը:
 

Արխիվ

2024

2023