Կառավարության որոշումներ

2 Մարտի 2006, 243 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «Գազ-31029» մակնիշի ավտոմեքենան (արտադրված` 1993 թվականին, պետհամարանիշը` 196LL01, շարժիչը` N 0050453 , թափքը` N 0080911, շասսի` N 0081452, գնահատված արժեքը` 1,077,000.0 դրամ, գնահատման ամսաթիվը` 2005 թվականի հոկտեմբերի 11, մեկնարկային գինը` 1,077,000.0 դրամ), «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (արտադրված` 1989 թվականին, պետհամարանիշը` 524US31, շարժիչը` N 0797898, թափքը` N 0724003, գնահատված արժեքը` 204,000.0 դրամ, գնահատման ամսաթիվը` 2005 թվականի հունիսի 21, մեկնարկային գինը` 204,000.0 դրամ) և «ՈՒԱԶ-315201» մակնիշի ավտոմեքենան (արտադրված` 1989 թվականին, պետհամարանիշը` 577LL51, շարժիչը` N 80105861, թափքը` N 1328, շասսի` N 198111, գնահատված արժեքը` 204,000.0 դրամ, գնահատման ամսաթիվը` 2005 թվականի հունիսի 21, մեկնարկային գինը` 204,000.0 դրամ) օտարել դասական աճուրդով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված «ՄԱԶ-4502» մակնիշի ավտոմեքենան (արտադրված` 1991 թվականին, պետհամարանիշը` 443LL27, շարժիչը` N 832458, շասսի` N 3147734, գնահատված արժեքը` 231,000.0 դրամ, գնահատման ամսաթիվը` 2005 թվականի հուլիսի 1, մեկնարկային գինը` 231,000.0 դրամ) օտարել դասական աճուրդով:

3. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, երկամսյա ժամկետում, ապահովել պետական գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից հետո երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.

գ) առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: