Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 496 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին իր կարիքների համար քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների՝ գրաֆիկական դիզայնի ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի փետրվարի 28-ին հայտարարված՝ «ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-20/20» և մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի մարտի 6-ին հայտարարված՝ «ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-20/23» ծածկագրերով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
2. Սույն որոշումը տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023