Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2020, 484 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈ-ՅԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ՀՂԻ ԿՆՈՋԸ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 411-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված շահառուների տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վերաբերյալ դրամական օժանդակությունը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից շահառուների վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
 

հավելված