Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 473 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 15-րդ կետի դրույթին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով, որի կիրառումը համարվում է ոչ թե պարտադիր պայման, այլ հնարավորություն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը անհրաժեշտության կամ մատակարարների կողմից հրաժարվելու պարագայում կարիքը գնման մրցակցային ձևով բավարարելու հնարավորության ապահովման նպատակով։
 

հավելված