2 Ապրիլի 2020, 483 - Ն
«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 366-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արշալույս» առողջարարական ճամբար պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) պետական գրանցման ամսաթիվը՝ 23.08.2005 թ., համարը՝ 85.210.01718, վկայականը՝ 03 Ա 068495, գտնվելու հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Արզական:
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով, դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայասանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին։
3․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.
3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
4․ Սահմանել, որ՝
1) կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:
6․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա օրենքով սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցումը։
7․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 366-Ն որոշումը։