Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 469 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1052-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կոթիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման 2-րդ կետում`
ա. «2227,22» թիվը փոխարինել «2227,28» թվով,
բ. «0,12» թիվը փոխարինել «0,18» թվով.
2) որոշման 3-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «2227,22» թիվը փոխարինել «2227,28» թվով,
բ. «բ» ենթակետում «343,1» թիվը փոխարինել «343,04» թվով.
3) որոշման N 4 հավելվածի`
ա. աղյուսակի «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» տողում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի «0,12» թիվը փոխարինել «0,18» թվով, իսկ պետական սեփականություն հանդիսացող հողերի «3.06» թիվը` «3,0» թվով,
բ. «Ընդամենը» տողում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի «2227,22» թիվը փոխարինել «2227,28» թվով, իսկ պետական սեփականություն հանդիսացող հողերի «343,10» թիվը` «343,04» թվով.
4) որոշման N 6 հավելվածի աղյուսակի «Կադաստրային ծածկագիրը» սյունակը «103-001-03» տողից հետո լրացնել նոր տողով՝ «103-002» նշումով, և նշված տողի «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» սյունակի տակ նշել «0,06» թիվը, «Ծանոթագրություն» սյունակի տակ նշել «փոստ» բառը, իսկ «Ընդամենը» տողում «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» սյունակի տակ «0,12» թիվը փոխարինել «0,18» թվով.
5) որոշման N 7 հավելվածի աղյուսակից հանել «103-002» կադաստրային ծածկագրով տողը, իսկ «Ընդամենը» տողում «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» սյունակի տակ «3,06» թիվը փոխարինել «3,0» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: