2 Ապրիլի 2020, 468 - Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ Արտաշատի, Ստորին Հրազդանի, Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Թալինի մայր ջրանցքների և Քասախի ոռոգման համակարգի մաքրման և նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացնելու դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.
2) աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու նպատակով կնքվող պայմանագրերով նախատեսել, որ պայմանագրերի պահանջները տարածվում են մինչև պայմանագրերի կնքումը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա: