3 Ապրիլի 2020, 464 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածի 3-րդ կետում «անցած 365 օրերի ընթացքում ներառված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չի գերազանցել անցած 365 օրերի ընթացքում վճարված պարտավորությունների 1 տոկոսը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը» բառերը փոխարինել «դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 356-Լ որոշման հավելվածի 3-րդ կետում «անցած 365 օրերի ընթացքում ներառված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չի գերազանցել անցած 365 օրերի ընթացքում վճարված պարտավորությունների 1 տոկոսը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը» բառերը փոխարինել «դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «անցած 365 օրերի ընթացքում ներառված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չի գերազանցել անցած 365 օրերի ընթացքում վճարված պարտավորությունների 1 տոկոսը, բայց ոչ ավելի քան 50 հազար դրամը» բառերը փոխարինել «դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 2-րդ կետում «2019 թվականի հունվարի 1-ից մինչև օժանդակություն ստանալու համար դիմումը ներկայացնելու պահը ներառված՝ ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմնի կողմից վերահսկվող՝ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի, պարտադիր վճարների և դրոշմանիշային վճարի գծով ունեցած ժամկետանց պարտավորությունների չափը չի կարող գերազանցել 50 հազար դրամը» բառերը փոխարինել «դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ» բառերով.
2) N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետում «գ» տառը փոխարինել «բ» տառով,
բ. 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ»,
գ. 2-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել: