Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 446 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Գետափնյա փող., թաղ. 6 հասցեում գտնվող՝ 42,360.0 հազ. դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 451,6 քառ. մետր մակերեսով ավտոկայանի շենքը (212,650 դրամ սկզբնական և 66,197 դրամ հաշվեկշռային արժեք) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,7021 հեկտար հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ N 1705494, տրված՝ 28.10.2005 թ.) անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել ընկերության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջև անշարժ գույքի անհատույց օտարման պայմանագրի կնքումը՝ նոտարական վավերացման ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին, որից հետո 20-օրյա ժամկետում ավարտել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։