Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 444 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՌԴՄ-2ՌԽ (գործարանային համարը՝ Ռ02ԼՏ3259) զրահատեխնիկան՝ որպես մետաղի ջարդոն՝ հաշվարկված 140.000 դրամ շուկայական արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և առաջարկել համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով: