2 Ապրիլի 2020, 443 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող՝ 2008 թվականին թողարկված, 14,025,000.00 դրամ սկզբնական արժեքով և 0.00 դրամ հաշվեկշռային արժեքով, «TOYOTA AVALON» մակնիշի, 100 LL 55 պետհամարանիշի (նույնացման համարը` 4T1BK36B08U309013) և 2008 թվականին թողարկված, 14,537,000.00 դրամ սկզբնական արժեքով և 271,360.00 դրամ հաշվեկշռային արժեքով, «TOYOTA LAND CRUISER PRADO» մակնիշի, 323LL60 պետհամարանիշի (նույնացման համարը` JTEBL29J78K002251) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի հետ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով «1100» ծրագրի «11005» միջոցառմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի գծով հատկացված միջոցների հաշվին: