2 Ապրիլի 2020, 440 - Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց փակ բաժնետիրական ընկերությանը Intelsat Global Sales & Marketing LTD ընկերության հետ 2015 թվականի հունիսի 9-ին կնքված արբանյակային ունակության վարձակալության N ՀՀՌՑ-ԲԸՀԾՁԲ-15/1 ծածկագրով գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ: