Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 434 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառա-վարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 446-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված