Կառավարության որոշումներ

10 Մարտի 2004, 320 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 73-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման — ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման — ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձ—երը, ջրամատակարարման — ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու — Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխություններն ու լրացումը`
        ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված խմելու ջրի մատակարարման — ջրահեռացման կանոնների 23-րդ կետը շարադրել հետ—յալ բովանդակությամբ նոր` խմբագրությամբ.
        «23. Բաժանորդին մատակարարված խմելու ջրի ծավալը հաշվարկվում է տեղադրված ջրաչափի ցուցմունքով, որի գրանցումները կարող են կատարվել ինչպես ջրամատակարարի կողմից՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչ— հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը, այնպես էլ ջրամատակարարի — բաժանորդի միջ— կնքված պայմանագրով նախատեսված կարգով, իսկ ջրաչափի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակներով: Ջրամատակարարի — բաժանորդի միջ— կնքված պայմանագրով կարող է նախատեսվել, որ ջրաչափի ցուցմունքը կարող է վերցվել նա— բաժանորդի կողմից, որը պարտավոր է կատարել համապատասխան հաշվարկներ, ներկայանալ համապատասխան բանկ կամ փոստային բաժանմունք — կատարել համապատասխան վճարումներ: Ընդ որում, բաժանորդի կողմից հաշվարկված ծախսի կամ վճարված գումարի նկատմամբ կասկած առաջանալու դեպքում ջրամատակարարն իրավունք ունի ստուգելու նշված ծախսի — վճարված գումարի ճշտությունը: Նշված դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել տարբերությունը».
        բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետ—յալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
        «ա) բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերում՝ Եր—ան քաղաքում` մինչ— 2004 թվականի հուլիսի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության մնացած մարզերում՝ մինչ— 2005 թվականի հուլիսի 1-ը».
        գ) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում`
        հանել «— բազմաբնակարան շենքի մուտքագծին ընդհանուր ջրաչափական սարքի տեղադրումը» բառերը,
        «200 լիտր» բառերը փոխարինել «100 լիտր» բառերով,
        «250 լիտր» բառերը փոխարինել «150 լիտր» բառերով».
        դ) որոշումը լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով.
        «41. Սահմանել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի օգտագործած ջրաքանակը մինչ— 2004 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում մեկ անձին օրական հաշվարկվում է 200 լիտր (Եր—ան քաղաքում՝ 250 լիտր), 2004 թվականի ապրիլի 1-ից մինչ— 2005 թվականի (Եր—ան քաղաքում՝ 2004 թվականի) հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մեկ անձին օրական հաշվարկվում է 100 լիտր (Եր—ան քաղաքում՝ 150 լիտր)՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն — N 26-Ն որոշումներով հաստատված խմելու ջրի մատակարարման — ջրահեռացման սակագների հաշվարկով, իսկ 2005 թվականի (Եր—ան քաղաքում՝ 2004 թվականի) հուլիսի 1-ից հետո՝ սույն որոշման 4-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով».
        ե) որոշման 11-րդ կետում «հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով:
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից: