26 Մարտի 2020, 394 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Գագիկ Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող՝ 2,408.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով ստոմատոլոգիական սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման գործընթացը։