Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 354 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն ծրագրի իրականացման նպատակով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հանձնարարականների վերաբերյալ առաջարկություն:
 

հավելված