Կառավարության որոշումներ

19 Մարտի 2020, 338 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ աղյուսակում կատարել վերաբաշխում, 3-րդ աղյուսակում՝ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2020 թվականին հատկացնել 160,625.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 67,400.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 97,790.0 հազ. դրամ, ինն ամսում` 123,100.0 հազ. դրամ), այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նպատակով 35,100.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նպատակով 38,625.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 21,500.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 38,625.0 հազ. դրամ, ինն ամսում` 38,625.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նպատակով 29,000.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 16,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 29,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 29,000.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.
4) Հայաստանի Հանրապետության Կառավարական տան 3-րդ շենքի 4-րդ հարկի սանհանգույցների ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով 14,900.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 14,900.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 14,900.0 հազ. դրամ, ինն ամսում` 14,900.0 հազ. դրամ)՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.
5) «Սևան» ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրություն» նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով 43,000.0 հազ. դրամ (որից` առաջին եռամսյակում՝ 15,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 15,265.0 հազ. դրամ, ինն ամսում` 40,575.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

հավելված