Կառավարության որոշումներ

19 Մարտի 2020, 340 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 58-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն իր կարիքների համար՝ հանրային հեռախոսային ծառայությունների ձեռքբերման նպատակով 2020 թվականի հունվարի 17-ին հայտարարված՝ «ՊՎԾ-ԳՀԾՁԲ-20/01» ծածկագրով գնանշման հարցման ձևով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ տվյալ տեխնիկական բնութագրով գնման առարկայի գնման պահանջի գոյությունը դադարելու հիմքով: