Կառավարության որոշումներ

19 Մարտի 2020, 336 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» 1070 ծրագրի «Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր» 12004 միջոցառումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հավելվածի 6.7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «Գործողություն» բաժնի «դ» կետի «Միջոցառում» բաժնի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթը»՝ համաձայն N 2 հավելվածի:
 

հավելված