Կառավարության որոշումներ

22 Մարտի 2020, 325 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 13-ի «Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին»
N 280-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 17-ի «Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 303-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: