Կառավարության որոշումներ

12 Մարտի 2020, 288 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 03-018-0255-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի համայնքի՝ 03-018-0255-0003 կադաստրային ծածկագրով, 168.16 քառ. մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ. սույն կետում նշված ճանապարհաշինական ծրագրի (Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
1) հարակից տարածքներում իրականացվելու են խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնց կատարումը ներառում է նաև բարձրավոլտ էլեկտրական մալուխների տեղափոխումը, ինչպես նաև համապատասխան հենասյան տեղադրման աշխատանքները: Նշված ճանապարհային հատվածի կառուցումը նախատեսված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և մաս է կազմում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի, ինչն անհնար է իրականացնել առանց նշված սեփականության օտարման.
2) նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը.
3) ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիսը.
3) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
4) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2016 թվականի հուլիսի 14-ի N 739-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.
5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի համայնքի վարչական սահմաններում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետն է:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողատարածքում, որի նկատմամբ սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել, առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված