Կառավարության որոշումներ

12 Մարտի 2020, 293 - Ա

«ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ներառել «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 286.110.1108028) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի
N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԷԿՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին: