12 Մարտի 2020, 284 - Ն
ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է այսուհետ` լիազոր մարմին:
2. Սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են`
1 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստը.
2 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված խնամքի նպաստի գումարը.
3 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստի գումարը, հաշմանդամության նպաստի գումարը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված նպաստի գումարը.
4 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը.
5 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը.
6 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարգևավճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պարգևավճարի գումարը.
7 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սանմանված պատվովճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պատվովճարի գումարը.
8 աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները:
4. Սույն որոշման շրջանակներում լիազոր մարմնի տեղեկատվական համակարգերից տվյալների փոխանցումը և տվյալների բազաների փոխկապակցումն իրականացվում են փոխգործելիության հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումների համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները 2020 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել՝
1 սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 15–օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարի՝ անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերին համապատասխան պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը, համաձայնագրում պայմանագրի լուծման ժամկետ նախատեսելով 2020 թվականի հուլիսի 1-ը, իսկ պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ համապատասխան պայմանագրով ստանձնած պարտավորությունները բանկի կողմից պատշաճ կատարելու ժամկետը`
ա. կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` 2020 թվականի հոկտեմբերի 1-ը` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման N 2 հավելվածի 2.3.5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը ներառյալ,
բ. մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարի՝ անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` համաձայնագիրը կնքելու օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու ամիսը ներառյալ.
2 սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրեր կնքած բանկի հետ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու դեպքում, ըստ անհրաժեշտության բանկի կողմից առաջարկություն ստացվելու դեպքում, այդ պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում, բայց պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը բանկի կողմից մշակվելու և ներդրվելու ամսվանից ոչ ուշ, սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները, բացառությամբ այդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների, այդ բանկի միջոցով անկանխիկ եղանակով վճարելը` նախկինում կնքված պայմանագրերի համաձայն.
3 սույն կետի 1-ին ենթակետում նշված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր կնքելու դեպքում պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով կենսաթոշակառուներին ծանուցելը տեղեկացնելով նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում նոր բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) բացելու նպատակով տասներկու ամսվա ընթացքում տարածքային բաժին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ.
4 մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարները` սոցիալական ապահովության հաշվի միջոցով վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակումը դրանք նշանակող տարածքային բաժնի և լիազոր մարմնի միջև: